«Հայկական կողմը ձգտում է հրաձգություն թույլ չտալ հայ-ադրբեջանական սահմանին, սակայն կպատասխանի հակառակ կողմից բացվելիք կրակին»,- երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Ես միշտ ասել եմ, որ ցանկանում ենք սահմանում խաղաղություն պահպանել, հրաձգություն եւ զոհեր չենք ցանկանում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից, բայց եթե նրանք հրետակոծեն մեր դիրքերը եւ կրակի տակ առնեն մեր ճանապարհները, անշուշտ, կրակի դիմաց ստացել են եւ կստանան պատասխան»,- ասել է Մ. Հարությունյանը: Նա միաժամանակ հավելել է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը չի կարելի բարդ համարել, քանի որ հրաձգության դեպքերը կրճատվել են 40%-ով: