113.000 կգ խեցգետին

23/09/2007

ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից օգոստոսին տրվել է Հայաստանից կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների արտահանման ու ներմուծման 65 թույլտվություն. թույլատրվել է հանրապետությունից արտահանել շուրջ 113 հազար կգ կենդանի խեցգետին, Կոնգոյի «Ֆաունա» կենդանաբանական այգի-բուծարանից ՀՀ ներմուծել 250 «ժակո» տեսակի թութակ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից` 81 կրիա: Թույլտվությունները հիմնականում վերաբերում են կենդանի խեցգետնի արտահանմանը: Խեցգետինն առավելապես արտահանվում է Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ուկրաինա: Նշենք, որ հուլիսին ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից տրվել է Հայաստանից կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների արտահանման եւ ներմուծման 40 թույլտվություն, մասնավորապես, թույլատրվել է արտահանել շուրջ 60 տոննա կենդանի խեցգետին: