«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը, որում նախկինի պես առաջատարը «Մայքրոսոֆթ» կորպորացիայի սեփականատեր Բիլ Գեյթսն է: Նրա կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար:
Գեյթսն արդեն 13 տարի անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: «Ֆորբսի» կողմից այս տարվա ապրիլին հրապարակված ցուցակում նրա կարողությունը գնահատվում էր 56 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆեթը, որը, ամսագրի ապրիլյան հաշվարկների համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր երրորդ տեղը: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 52 մլրդ դոլար: Ցուցակում երրորդ տեղը գրաված ամերիկացու կարողությունը գրեթե կրկնակի պակաս է: Խաղային մագնատ Las Vegas Sanda Corp-ի սեփականատեր ու նախագահ Շելդոն Ադելսոնը խաղային բիզնեսում վաստակել է 28 մլրդ դոլար: