Անակնկալ

21/09/2007

Միջազգային բաց մրցույթով «Հայկական երկաթուղու» կառավարման համար հայտ ներկայացրած հնդկական «Rites» ընկերության հայտնվելն իսկական անակնկալ է եղել հայրենի կառավարության համար: Հիշեցնենք, որ երկաթուղու կառավարման համար երկրորդ հայտը ներկայացրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, ինչը նախօրոք համաձայնեցված է եղել տեղական իշխանությունների հետ: Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ սեպտեմբերի 21-ն է, իսկ հաղթողը պարզ կդառնա հոկտեմբերի 15-ին: Սակայն մեր չինովնիկներին հնդիկների հայտնվելն այնքան էլ չի հուզում` հայտը մերժելու հազար ու մի պատճառ կարող են գտնել: Մանավանդ, որ մեր տնտեսության մեջ հնդկական կապիտալի մի քանի տխրահռչակ նախադեպեր ունենք: