Հաջորդ փուլերում

21/09/2007

ԼՂՀ հայկական եւ ադրբեջանական համայնքների մասնակցությունը բանակցային գործընթացին նախատեսվում է հաջորդ փուլերից մեկում: Սեպտեմբերի 19-ին Բաքվում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Նա ասել է, թե բանակցությանը ԼՂՀ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներգրավման հարցը կլուծվի այն ժամանակ, երբ ձեռք բերվի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածություն: «Դրա համար մասնավորապես պետք է ազատվեն Հայաստանի օկուպացրած տարածքները, ադրբեջանցի փախստականները եւ բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակության վայր»,- ասել է նա: Ըստ նրա, միջազգային կառույցներն ու օտարերկրյա պետություններն ավելի շատ են պաշտպանում Ադրբեջանի դիրքորոշումը, ընդունելով, թե ՀՀ-ի քաղաքականությունը հակասում է միջազգային իրավունքին եւ եվրոպական արժեքներին: