Սփյուռքին չի հուզում

19/09/2007

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բացասական վերաբերմունք ունի ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի նկատմամբ: Ինչպես նա հայտարարել է «Զաման» թերթին տված հարցազրույցում, այդ օրինագիծը «խափանում է ինչպես թուրք ժողովրդի եւ թուրքահայերի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները»: «Մենք մեր թուրք բարեկամների հետ ենք ապրում ամեն օր: Բանաձեւի ընդունումը սառնություն կմտցնի մեր հարաբերություններում»,- ասել է Հայոց պատրիարքը՝ հավելելով, թե «հայկական սփյուռքին չեն հուզում թուրքահայերի զգացմունքները, նրանց համար դա քաղաքական հարց է»: Մեսրոպ Մութաֆյանի խոսքերով՝ «մենք մեծ խնդիրներ ունենք անցյալի հետ կապված, սակայն Թուրքիայի Հանրապետությունը չպետք է մեղադրվի այն ժամանակ տեղի ունեցածի համար»: Հիշեցնենք, որ Մեսրոպ Մութաֆյանը նույնպիսի բացասական վերաբերմունք էր արտահայտել նաեւ նախորդ տարի Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի վերաբերյալ: