«Հայկական երկաթուղու» կառավարման համար հայտ են ներկայացրել «Ռուսական երկաթուղիներ» եւ հնդկական «Rites» ընկերությունները: Եվ հոկտեմբերի 15-ին պարզ կդառնա հաղթող կազմակերպության անունը: Կառավարման նախապայմանն է` 10 տարում 120մլն դոլարի ներդրում: Ակնհայտ է, որ չի լինելու հայտատու երրորդ ընկերությունը, թեպետ «Հայկական երկաթուղու» կառավարման մրցույթն ընթանում է բաց, միջազգայնորեն ընդունված չափանիշներով: Հետաքրքիր է, որ մինչ բաց մրցույթի հայտարարելը «Հայկական երկաթուղով» խիստ հետաքրքրված էր Ղազախստանը: