Վիլնյուս քաղաքի Ոստիկանությունը հայտարարել է իրավապահ մարմինների մասին պատմող անեկդոտների մրցույթ: Մինչեւ հունիսի 1-ը յուրաքանչյուր ցանկացող կարող է իր անեկդոտն ուղարկել Վիլնյուսի Ոստիկանության կոմիսարիատ: Ամենասրամիտ անեկդոտի հեղինակին կորոշի լատվիական դերասաններից եւ իհարկե ոստիկաններից բաղկացած ժյուրին: Իսկ հաղթողին կտրվի հետաքրքիր մի մրցանակ՝ երթեւեկության մանր խախտումներ անելուց անպատիժ մնալու երաշխիք:
Ն. Հ.