Ի՞նչ եղավ Հայաստանի ինտերնետ երկրորդ օպերատորը` «Ֆայբերնետը»: Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղու» մալուխային ցանցի հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը խոստացել էր ապրիլի 1-ին հայտարարել ինտերնետ ծառայությունների նոր գնի մասին, որը 60 տոկոսով էժան էր լինելու` «ԱրմենՏելի» գնի համեմատ: Ըստ լուրերի՝ «Ֆայբերնետը» կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի բիզնեսն է: Մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն առաջիկայում պատրաստվում է վաճառել «Ֆայբերնետը», եւ դա շատ տեղին որոշում է: Կառավարման գնացող «Հայկական երկաթուղու» նոր կառավարիչն Ա. Մանուկյանից կարող է պահանջել ետ վերադարձնել մալուխային ցանցը: Իսկ վերավաճառված «Ֆայբերնետի» պարագայում, կառավարիչը ետ գնելու համար պետք է բանակցի նոր սեփականատիրոջ հետ: Չի բացառվում, որ «Ֆայբերնետի» նոր սեփականատերը նույնպես Ա. Մանուկյանը լինի: