Կարճ թռիչք դեպի Եվրոպա

12/05/2005

Եվրոպայի վերջին կոմունիստ ղեկավարն անկասկած ժողովրդավարական հասունության քննություն բռնեց։ Ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդները հաստատել են, որ Մոլդովան մարտի 6-ին հիմնականում հասել է այն չափանիշերին, որոնք ընդունված են Արեւմտյան Եվրոպայում` խորհրդարանական ընտրությունների համար։ Արեւմուտքին միանգամայն ձեռնտու է հաղթանակը Կոմունիստական Կուսակցության, որը ղեկավարում է նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը, հատկապես այն բանի համար, որ նա երես է թեքել Մոսկվայից եւ ճամփա ընկել դեպի Եվրոպա։

Բայց, հավանաբար, ընտրությունները հարկ կլինի կրկնել։ Ի տարբերություն նախկին խորհրդային բոլոր այլ հանրապետությունների, երկրի ղեկավարը Մոլդովայում ընտրվում է ոչ թե ուղիղ ընտրություններով, այլ` Ազգային ժողովի կողմից՝ ձայների հինգ երրորդով։ Այս քանակին, սակայն, նախկին նախագահը կարծես թե չի ձգում։ Որպեսզի շարունակի մնալ իր պաշտոնում, նա պետք է ստանա 101 պատգամավորների ձայներից 61-ը, բայց նրա ընկերները ստացել են ընդամենը 55 ձայն։ Ընդդիմության ղեկավարներն արդեն սպառնում են բոյկոտով։

Իր նախընտրական ծրագրում Վորոնինը տալիս էր ՆԱՏՕ եւ ԵՄ մտնելու խոստումներ։ Մինչդեռ այդ դաշտում խաղում էին նրա հակառակորդները, որոնց նա, փաստորեն, զրկեց Ուկրաինայի եւ Վրաստանի «հեղափոխականների» աջակցությունից։ Վիկտոր Յուշչենկոն եւ Միխայիլ Սահակաշվիլին, ով իր երկրում պատրաստվում է արգելել Կոմունիստական Կուսակցությունը, կանգնեցին կոմունիստ Վորոնինի կողքին։

Մոլդովան պետք է լիներ տարածաշրջանի հաջորդ պետությունը, որտեղ, ինչպես Բրատիսլավա մեկնելուց առաջ հայտարարել էր Ջորջ Բուշը` «պետք է հաղթեր ժողովրդավարությունը»։ Վաշինգտոնն ամենից առաջ հետաքրքրված է Մոսկվայի նախկին վասալների սկզբունքների փոփոխությամբ, եւ Վորոնինը Ռուսաստանից երես թեքելով` արեց այդ փոփոխությունը։

Նա հիմա ձգտում է իրականացնել այն, ինչին դեմ էր առաջին անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս՝ Մոլդովայի եւ Ռումինիայի վերամիավորումը։ Պատմականորեն դա մի երկիր է։ Եվ դառնալով մասը Ռումինիայի, որը 2007 թվականին մտնելու է Եվրամիություն, Մոլդովան ինքնաբերաբար կհայտնվի ԵՄ-ում։ Այս հեռանկարով Վորոնինը 2003 թվականին հրաժարվեց Ռուսաստանի հետ ստորագրել Մերձդնեստրի հարցի կարգավորման պայմանագիրը, որով Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դնեստրի ձախ ափին ամրակայվում էր մինչեւ 2020 թվականը։

Միաժամանակ, Վորոնինն ու Յուշչենկոն պայմանավորվել են, որ Մոլդովայի եւ Ռումինիայի վերամիավորումից հետո այդ տարածքը կանցնի Ուկրաինային, ում եւ պատկանել է մինչեւ 1940 թվականը։ Այդ նախագծին հավանություն է տվել նաեւ Սահակաշվիլին` նկատի ունենալով, որ դա Վրաստանում էլ կթուլացնի աջատողականների դիրքերը։ Մոսկվան, հակառակը, իրեն խաբված է զգում եւ Վորոնինին սպառնում է սանկցիաներով։ Եվ գուցե դրանից է, որ Կոմունիստական Կուսակցությունը, 2001-ի ընտրությունների հետ համեմատած, կորցրեց անհրաժեշտ ձայների վեց տոկոսը։

Տ.Պ.