ՀՀ Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է 77 կուսակցություն: Լուծարման գործընթացում է երեք կուսակցություն: Տարեսկզբին լուծարվել էին երկու, իսկ 2006թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում` 54 կուսակցություն: Ընդ որում, դրանցից 5-ը լուծարվել են կամավոր, իսկ 49-ը` դատական կարգով: Վերջիններիս գործունեությունը 2005թ. հունվարին կատարված փոփոխություններից հետո չի համապատասխանել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին: