Ռամկավարական «բյուրոյի» անդամ

14/09/2007

Հայաստանի քաղաքական թեժ եւ միապաղաղ ամռան հիմնական սենսացիաներից մեկը թերեւս եղավ Սամվել Բաբայանի՝ «Դաշինք» կուսակցությամբ հանդերձ ռամկավար դառնալու («Դաշինքի» լուծարման եղանակով) անսպասելի որոշումը։ Պակաս անսպասելի չէր նաեւ լուրը, թե Սամվել Բաբայանն այդ քայլից հետո դառնալու է ՀՌԱԿ ատենապետ, ինչը սակայն ՀՌԱԿ-ի պատասխանատուների կողմից մինչ օրս ոչ հերքվում է, ոչ էլ հաստատվում։ Մինչդեռ մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ այդ տարբերակը երբեւիցե լուրջ քննարկման առարկա նույնիսկ չի եղել։ Իսկ իրականությունն այն է, որ հայկական ամենահին ավանդական կուսակցություններից մեկը՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՌԱԿ) վերջապես որոշում է ընդունել հայակենտրոն դառնալու եւ իր ղեկավար կառույցները Հայաստան տեղափոխելու մասին։ Կուսակցության այդ բարձրագույն մարմնում, որտեղ ներկայացված են լինելու ՌԱԿ-ի տարբեր երկրների կառույցների գործիչները, հայաստանյան կառույցը կներկայացնի հենց Սամվել Բաբայանը։