Երեկ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Տիգրան Դավթյանը` նշանակվելով «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Վահագն Մովսիսյանին Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակելուց հետո: