ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սակայն ԼՂՀ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նույն օրը Բ.Սահակյանը հրամանագիր է ստորագրել նաեւ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Բաբուրյանին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Իսկ նրա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մարատ Մուսայելյանը: