Խախտումներ` սննդի ձեռնարկություններում

14/09/2007

Անցած ութ ամիսներին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական պետական տեսչության Երեւանի մարզային տեսչության աշխատակիցներն ամենօրյա ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 120 հազար մեծ եւ փոքր հզորության վերամշակման (կաթնամթերքի, հացաբուլկեղենի, ոգելից խմիչքների, հրուշակեղենի), ինչպես նաեւ սննդամթերք ներկրող եւ իրացնող ձեռնարկություններում: Նշված ժամանակահատվածում ընկերություններում մշակվող եւ իրացվող արտադրանքի մեջ հայտնաբերվել է որակի չափանիշներին չհամապատասխանող ավելի քան 500 խախտում, որի համար տեսուչները կասեցրել են ապրանքների հետագա իրացումը: Կասեցվել է նաեւ դրսից ներկրված, համապատասխան սերտիֆիկատ չունեցող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող, պիտանելիության ժամկետ ու հայերեն տեղեկատվական տարբերակ չունեցող ապրանքների (հիմնականում՝ օղի, սուրճ, կենդանական ծագմամբ հումք, պահածոներ, կետչուպներ) իրացումը: Վերոնշյալ արտադրանքն իրացնող տնօրեններից ու տնտեսվարողներից գանձվել է շուրջ 25 մլն դրամ (յուրաքանչյուրից 50-100 հազար), որը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: