Օրերս լույս է տեսել Արտո Թունչբոյաջյանի հեղինակած գրքույկը, որը կոչվում է «200 խոսք, 200 միլիոն իմաստ (Դրսից ներսդ նայիր)»: Այն մի յուրօրինակ ճամփորդություն է դեպի մարդու, բնության ու կյանքի ներդաշնակ աշխարհը: Այն, ըստ Արտո Թունչբոյաջյանի` իր կյանքի փորձն է մարդկության մասին: Գրքույկում տեղ են գտել Արտոյի երկու հարյուր մտքերը մարդկության, երջանկության, ազգության ու կրոնի, սիրո ու հարգանքի գաղափարների մասին: Գրքույկը շուտով կհայտնվի նաեւ վաճառքում: