Իրանցի էներգետիկները կժամանեն

01/09/2007

Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն էլեկտրահաղորդման Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծերի նախագծում իրականացնող «Սանիր» ընկերության ներկայացուցիչները, եւ կսկսվեն նախագծային աշխատանքները: «ՀՀ բարձրավոլտ էլեկտրակայաններ» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ 400 մեգավատտ հզորության էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը կավարտվի երեք տարի անց: Երրորդ գծի շինարարության համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կհատկացնի 95 մլն դոլարի վարկ: Նշենք, որ ներկայումս արդեն գործում են Իրան-Հայաստան երկու` 220 կիլովոլտ հզորության էլեկտրահաղորդման գծեր: Կառուցվելիք էլեկտրահաղորդման նոր գծով նախատեսվում է ունենալ 400-ական կիլովոլտ հզորության 2 շղթա, որոնց կառուցումը կնպաստի լիարժեքորեն իրականացնել Իրանից ներմուծված գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարումը: