«3 Միլիոնի» 12-րդ համարում, որը լույս կտեսնի սեպտեմբերի 1-ին, կարդացեք

01/09/2007

– «Չեմ սիրում «ախրանա» ունենալ»։ «3 Միլիոնի» «PERSONA» խորագրի հյուրը Ազգային ժողովի՝ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն է։

– Նունե Եսայանի բացառիկ հարցազրույցը։ Ինչպե՞ս են ծանոթացել Նունեն ու Ավո Խալաթյանը, ի՞նչ զգացումներ ունի երգչուհին մայրանալուց առաջ, եւ ի՞նչ են դնելու իրենց բալիկի անունը, որը կծնվի նոյեմբերին։ Երկար դադարից եւ իր անվան շուրջ հնչող տարբեր խոսակցություններից հետո Նունե Եսայանը որոշել է, որ եկել է բոլոր հարցերին պատասխանելու ժամանակը։

– Ինչո՞ւ պորտուգալացի ֆուտբոլիստները նախատեսվածից մեկ օր շուտ հեռացան Հայաստանից, եւ ինչպե՞ս էին նրանք իրենց պահում խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս։ Հայաստան-Պորտուգալիա խաղի հերոս Ռոբերտ Արզումանյանի հետ զրույցից կիմանաք, թե ի՞նչը փոխվեց, որ մեր ֆուտբոլիստները սկսեցին վերջապես հաջող խաղալ։

– Տարիներ առաջ Էլիզը ԱՄՆ-ից Հայաստան էր եկել` հայրենիքը տեսնելու, եւ ծնողների կամքին հակառակ` ամուսնացել ու մնացել էր Երեւանում: Մի օր հայտնվում է նրա ընկերուհին` Հելենը, եւ ամեն ինչ սկսում է դեպի վատը գնալ… Սա Խորեն Լեւոնյանի եւ Նազենի Հովհաննիսյանի մասնակցությամբ նոր ֆիլմի բովանդակությունն է, որը նկարահանում է Հրաչ Քեշիշյանը։ «Արջեր եւ Սկյուռներ» ֆիլմի մանրամասները։

– «Ոստան հայոց» խմբի վոկալիստ Հովհաննես Կուրղինյանի կարծիքով, հայ աղջիկների մեծ մասը պատրաստ է մարմնավաճառության։ Հարվածային գործիքների վրա նվագող Լեւոն Հախվերդյանը մեկնաբանում է, թե ինչո՞ւ են «Շիկերի» վրա փող դնում, իսկ որակյալ երաժշտության վրա` ոչ, իսկ Հովհանն ապացուցում է, որ 1988թ. դեռ շարունակվում է: Մի խոսքով, «Ոստան հայոց» խմբի տղաները կրկին հավաքվել են։ Ինչո՞վ էին նրանք զբաղված այսքան ժամանակ, ի՞նչ են հիմա անում եւ ի՞նչ են պատրաստվում անել։

– «Մեր «շոու-բիզնեսի հիմքերն ամուր չեն»։ Երգիչ Ռադիկ Գաբրիելյանը խոսում է ձայն չունեցող «աստղերի», նրանց «ռասկրուտկա» անող հովանավորների եւ ընդհանրապես՝ հայկական «շոու-բիզնեսի» չերեւացող կողմի մասին։

– Ինգա եւ Անուշ Արշակյաններ։ «3 Միլիոնի» նոր համարում նրանք պատմում են իրենց նոր տեսահոլովակի մասին, բացահայտում են նիհարելու գաղտնիքը եւ պարզաբանում են «Եվրատեսիլին» իրենց մասնակցության հետ կապված խոսակցությունները։

– «Կարծում եմ՝ միայն ես չեմ ծիծաղում, երբ լսում եմ, որ ինչ-որ էշ 200 դոլար է տվել քրքրված ջինս առնելու համար»: Այս խոսքերի հեղինակը հայազգի սկանդալային գրող ու web-master Ջորջ Օզունյանն է կամ պարզապես Մեդոքսը, որի դեմ անգամ կազմակերպություն են ստեղծել՝ «Մայրերն՝ ընդդեմ Մեդոքսի»։ Այդուհանդերձ, նա ունի իր կայքը, տպագրել է իսկական տղամարդկանց մասին իր գիրքը եւ շարունակում է ցինիկ կերպով ծաղրել Բրիթնի Սփիրսին եւ այլ աստղերի։

«3 Միլիոնի» նոր համարը հարցրեք կրպակներում՝ սեպտեմբերի 1-ից սկսած։