Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո կատարվածի հնարավոր վարկածների շարքում շոշափվում է նաեւ Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունը, որի պաշտոնավարման շրջանի հետ կապված մարզի դատախազությունում մի քանի քրեական գործեր են հարուցվել: Քոչինյանը սակայն երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է,
որ ինքը շարունակում է պաշտոնանկությունից հետո սկսած գործը` խոտ է հնձում ու դարսում:
Մեր թղթակիցը երեկ զրուցել է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ում անունը նույնպես սկսվել է շրջանառվել դատախազի սպանությունից հետո: