Մեր տեղեկություններով, օրեր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնացել է Արարատ եւ այնտեղ եղած ամբողջ ժամանակահատվածում եղել է Վազգեն Սարգսյանենց տանը: Նրա հետ եղել են Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը, Սմբատ Այվազյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանն ու, բնականաբար, Արամ Զ. Սարգսյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, որքան էլ այդ օրը նրան համոզել են ասել` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ, այդպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատասխանել: Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանը խոստացել է իր «այո»-ն կամ «ոչ»-ն ասել սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, քանի որ այդ օրը ՀՀՇ-ն որոշել է անցկացնել նաեւ իր համագումարը: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այս ընթացքում շրջում է Հայաստանի մարզերում, սեպտեմբերի 5-ին գնալու է Արմավիրի մարզ: