Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 17-րդ տարեդարձն է։ Փաստորեն, հենց այդ հռչակագրով հիմք դրվեց Հայաստանի անկախ Հանրապետությանը, եւ այդ փաստաթղթում ամրագրվեցին բոլոր այն հիմնարար սկզբունքները, որոնցով առ այսօր առաջնորդվում է, կամ, ըստ Սահմանադրության,
պիտի առաջնորդվի Հայաստանը։ Բայց որքան էլ տարօրինակ է՝ այսօր, համենայն դեպս պետական մակարդակով, որեւէ միջոցառում նախատեսված չէ։ Իշխանություններն ավելի լուրջ գործով են զբաղված. նախապատրաստվում են «նոր իրողություններին»։ Թերեւս ուրիշ պատճառ էլ կա՝ Անկախության հռչակագիրն այսօրվա իշխանությունները «ծյունինգ» չեն արել, հետեւաբար՝ կարող են եւ չտոնել դրա ընդունման տարբերակը։
Իսկ մենք այնուամենայնիվ շնորհավորում ենք մեր ընթերցողներին։
Ի վերջո, Անկախությունը բոլորիս տոնն է։