Մեր տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմբանկը» պատրաստվում է գնել «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Ըստ մեր աղբյուրների, այդ մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի առաջիկա օրերին: Նշենք, որ «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 52%-ն այսօր պատկանում է հայկական «Ֆինմարկետ» ընկերությանը, 28%-ը` կիպրոսյան «ROSKRED RESOURCES AND CONSULTING LIMITED»-ին, իսկ
20%-ը` ռուսական «Իմպէկսբանկին»: Հիշեցնենք, որ վերջերս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե առաջիկայում Հայաստանի բանկային շուկա են մուտք գործելու արտասահմանյան 5 խոշոր բանկեր: Ոլորտի մասնագետները շատ քիչ հավանական են համարում այն տարբերակը, որ այդ 5 բանկերը Հայաստանում իրենց գործունեությունը կսկսեն «զրոյից», ինչի մասին էլ վկայում է «Առէկսիմբանկի» վաճառքը: