Երեկ Վիեննայում արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հարակից շրջաններում վերաբնակեցման վերաբերյալ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի հետ կապված որոշ հարցեր: Իսկ զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացվելու այսօր: