Միայն ղարաբաղցիներ

12/05/2005

Ըստ հավաստի աղբյուրների, Հայաստանում բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմի» երեւանյան գրասենյակի տնօրեն է նշանակվել ղարաբաղցի Ալեքսան Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ «Ղ-Տելեկոմին» Հայաստանում գործելու լիցենզիա տվեցին ուշ գիշերը կայացած փակ նիստում, որի հապճեպությունն, ըստ համապատասխան պաշտոնյաների, այն էր, որ խնդիրը վերաբերում էր պետական նշանակություն ունեցող կարեւորագույն հարցի: Այսօր արդեն ակնհայտ է, թե ինչ «կարեւորագույն» խնդիր էր լուծվում:

Ինչեւէ, արդեն հայտնի է, որ Ա. Ալեքսանյանի հրահանգով Ղարաբաղից 50 ընտանիք է տեղափոխվում Հայաստան, որոնք պետք է աշխատեն «Ղ-Տելեկոմի» երեւանյան գրասենյակում: