Այսօր ԼՂՀ Նախագահի ընտրություններն են

19/07/2007

Այսօր Ղարաբաղում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Ու թեեւ միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի ետեւից հայտարարում են, թե չեն ճանաչելու այդ ընտրությունները, այնուհանդերձ ակնհայտ է, որ իրականում նույն միջազգային հանրության համար շատ կարեւոր է՝ այդ ընտրությունները համապատասխանելո՞ւ են միջազգային չափանիշներին, թե՞ ոչ։ Եվ հենց դա է պատճառը, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ ժամանել են Ղարաբաղ՝ տեղում հետեւելու ընտրությունների ընթացքին։

Սիջազգային կառույցների գնահատականներն, իհարկե, կարեւոր են, բայց Ղարաբաղի ժողովրդավարության իրական վիճակն ավելի կարեւոր է։ Ի վերջո, Հայաստանում մենք ունեցանք վատ ընտրություններ եւ լավ արձագանքներ, թեեւ դեմ չէինք լինի, եթե հակառակը լիներ։ Հուսով ենք՝ Ղարաբաղի դեպքում հենց այդպես էլ կլինի։