ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեր թերթին տված հարցազրույցում չէր բացառել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող է սեփականաշնորհվել Երկաթուղին: «Դա ծրագիր է եւ ուսումնասիրման փուլում է»,- հայտարարել էր Ա. Մանուկյանը՝ նշելով, թե ՀՀ կառավարությունն առայժմ նման ծրագիր չունի:
Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, արդեն իսկ Երկաթուղու դեպոներից մեկը գնելու մտադրություն է հայտնել գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Իսկ դեպո ունենալը ենթադրում է, որ Գ. Ծառուկյանը սեփականաշնորհելու է նաեւ Երկաթուղու որոշ մասը: Թե կոնկրետ ո՞ր մեկը՝ առայժմ հայտնի չէ: