Մրգային (վիտամինացված) դիմակներ։
1 ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացնել
1 պոմիդորի հյութ (1 դեղձի, 1/ 2 կիտրոնի,
1 նարնջի կամ 1 ճաշի գդալ վարունգի հյութ, բայց խիտ թանզիֆով քամած) եւ հում կաթ՝ մինչեւ խյուս ստանալը։ Քսեք դեմքին եւ պարանոցին, թողեք 20-30 րոպե, որից հետո սառը ջրով լվացվեք։
Սպիտակուցային դիմակներ։ Օգտագործվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է, որ հոգնած դեմքն արագ հարթ տեսք ունենա, եւ մաշկը լինի ձգված, օրինակ, հանդիսավոր դեպքերից առաջ։ Պետք չէ ամիսը 2-3 անգամից հաճախ օգտագործել։ Մեկ սպիտակուցը խփել մինչեւ փրփրելը եւ ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ մանր կտրատած կիտրոնի կեղեւ։ Այնուհետեւ ավելացնել 1-2 թեյի գդալ նշի թեփ՝ մինչեւ թանձր խյուս ստանալը, քսեք դեմքին, պահեք 10 րոպե։ Առավել երկար ժամանակ թողնելու դեպքում դիմակը խիստ պնդանում է։ Հանվում է փափկեցնելու համար սառը թրջոց դնելուց հետո։ Դիմակը զգուշորեն հանելուց հետո դեմքը պետք է սառը ջրով լվանալ։
Դիմակ սպիտակուցի, մեղրի, վարսակի ալյուրից։ 1-2 թեյի գդալ վարսակի ալյուրին ավելացնել 1 թեյի գդալ տաք ջրիկ մեղր, մինչեւ փրփրելը՝ նաեւ հարած 1/ 2 սպիտակուց։ Այդ խառնուրդը քսեք դեմքին եւ պարանոցին։
20 րոպեից դիմակը հանեք սառը ջրում թրջած բամբակով։
Պոմիդորի դիմակ։ 1 պոմիդորին հյութին ավելացնել 1/ 2 դեղնուց եւ վարսակի ալյուր մինչեւ միասեռ զանգված ստանալը։ Դիմակը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, որից հետո դեմքը պետք է լվանալ տաք, ապա սառը ջրով։
Գազարի դիմակ։ 1 թեյի գդալ վարսակի ալյուրից, 1/ 2 դեղնուցից եւ մեկ քերած գազարից պատրաստեք խառնուրդ մինչեւ խյուսանման զանգված ստացվի, լավ խառնեք եւ քսեք դեմքին, պահեք 20 րոպե, որից հետո լվացեք սկզբում տաք, իսկ ապա սառը ջրով։ Եթե ավելացնեք 20 կաթիլ կիտրոնի հյութ, դիմակի սպիտակեցնող հատկությունը կուժեղանա։