Խորհուրդներ

26/06/2007

ԱՉՔԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԱՇԿԸ ՄԱՐԶԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ։ Դա ամրացնում է մաշկն եւ ուժեղացնում արյան շրջանառությունը։ Գլուխը պահեք բարձր, հարմար դիրքով։ Նախ եւ առաջ աչքերը բարձրացրեք վեր, հետո դանդաղ, անընդհատ վեր նայելով՝ աջ։ Այնուհետեւ առաջ նայելով՝ հայացքը շրջեք աջ եւ ձախ (մինչեւ վերջ)։ Եվ, որպես եզրափակում, աջ եւ ձախ՝ ցած։ Վարժությունը կատարեք այնպես, որ աչքի մկանները լարվեն։

ՄԻ ԱՇԽԱՏԵՔ ԱՉՔԵՐԻ ՄՈՏԻ ԿՆՃԻՌՆԵՐԸ ԾԱԾԿԵԼ ՔՍՈՒՔԻ ԿԱՄ ԴԻՄԱՓՈՇՈՒ ՀԱՍՏ ՇԵՐՏՈՎ։ Հակառակ արդյունքի կհասնեք։ Որոշ ժամանակ անց կնճիռներն ավելի նկատելի կդառնան։ Աչքերին արտահայտչականություն են տալիս մշակած հոնքերը, այնպես որ, դրանց նույնպես ուշադրություն դարձրեք։

ՆՈՐԻՑ ԿՐԿՆԵՔ. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՇԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԽՆԱՄՔՆ է։ Մերսումը եւ շփումը չպետք է պատահական բնույթ կրեն, կամ էլ շատ ինտենսիվ լինեն։ Քսուքներն ընտրեք այնպես, որ հարմար լինեն ձեր մաշկին։ Դրա համար հարկավոր է խորհրդակցել մաշկի բժշկի կամ հարդարանքի սրահի աշխատողի հետ, մի վստահեք պատահական մարդկանց։ Քսուքի հաստ շերտը հոգնեցնում է աչքերի կողքի նուրբ, զգայուն մաշկը։

Քսուքը քսեք քնելուց 20 րոպե առաջ, ավելորդը հանեք՝ մաշկի վրա դնելով թղթե նուրբ անձեռոցիկ։ Քսուքը եւ ներկը քսեք ու հանեք շատ զգույշ, ոչ թե քսելով, այլ մատների ծայրերով թփթփացնելով։

ՈՐՊԵՍ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ Բնական է, որ վաղ թե ուշ ձեր դեմքին կնճիռներ կհայտնվեն։ Դա անխուսափելի է։ Մի հուսահատվեք եւ մի վշտացեք՝ հայելու մեջ ձեզ նայելուց։ Դրանից էլ են կնճիռներ առաջանում։

Չէ՞ որ աշխարհը միայն երիտասարդներից եւ հարթ մաշկ ունեցողներից չի բաղկացած։