Մարզպետի պաշտոնակատարը

17/06/2007

Շիրակի մարզպետարանում երեկ աշխատակազմի հետ ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ արդեն նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանն աշխատակիցներին ներկայացրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդանյանին, որը մինչ այս զբաղեցրել է մարզպետի տեղակալի պաշտոնը: Մ.Վարդանյանը, Ռ.Մանուկյանի հավաստմամբ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է հենց իր առաջարկով, իսկ որպես մարզպետի թեկնածու՝ այլեւս նախկին մարզպետը տեսնում է այն մարդուն, «ով իրոք կունենա պետական մտածելակերպ եւ ընդունելի կլինի ժողովրդի կողմից»: Հիշեցնենք, որ նախկինում Մ. Վարդանյանը եղել է Գյումրիի քաղաքապետ, ինչպես նաեւ` ՀՀԿ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության ղեկավար: