Սանկտ Պետերբուրգում Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած անպտուղ հանդիպումից հետո Ադրբեջանի քաղաքական շրջանակներում տեսակետներ են հնչում, թե Ադրբեջանում պետք է ռազմական դրություն հայտարարել եւ պատերազմի միջոցով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Բայց մտահոգվելու կարիք չկա։ Այդօրինակ հայտարարությունների հեղինակներն ընդդիմադիր կուսակցություններն են, որոնք պաշտոնական Բաքվի քաղաքականության վրա ճիշտ նույնքան ազդեցություն ունեն, որքան մեր ընդդիմադիրները՝ ՀՀ արտաքին քաղաքականության վրա։ Այլ հարց է, որ եթե առաջիկա տարիներին եւս բանակցային գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չլինի, պատերազմի վերսկսման վտանգն իսկապես իրական կդառնա։ Եվ այդ դեպքում ամենայն հավանականությամբ առաջինը մենք ռազմական դրություն կհայտարարենք։