Անանասն իր մեջ պարունակում է բրոմելին ֆերմենտը, որն ակտիվացնում է ստամոքսահյութի արտադրությունը, նյութափոխանակությունը եւ ճարպերի մարսումն օրգանիզմի կողմից։ Եթե քաղցած եք, մի կտոր բրոմելին պարունակող անանաս կերեք։
Քաղցր քուն եք մտնում ու… նիհարում։ Քունը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում արտաքին տեսքի վրա, այլեւ օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։ Մինչ դուք երազներ եք տեսնում, ակտիվանում է հասակի հորմոնը։ Այն աջակցում է ճարպերի քայքայմանը, մկանային հյուսվածք ձեւավորում եւ օգնում բարեկազմ մնալ։
Մաղադանոս՝ քաղցի դեմ։ Այդ կանաչին կարելի է օգտագործել տարբեր դեպքերում։ Մաղադանոս լցրեք հնարավոր ամեն ինչի վրա։ Այն խթանում է մարսողությունը, հանում շլակները։ Բացի այդ, օգնում է ազատվել քաղցի զգացողությունից եւ արագորեն թարմացնում է շնչառությունը։