Արաքսը վարարել է

17/05/2007

Մեղրիի տարածաշրջանում հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս է եկել Արաքս գետը: Վերջինիս հունը բարձրացել է մոտ 80 սմ-ով, ինչի հետեւանքով Մեղրի քաղաքի եւ հարակից տարածքների ոռոգման համար օգտագործվող ջրամղիչ պոմպերը` Ալվանք, Շվանիձոր եւ Արաքս 1, ծածկվել են ջրով: Հասցրել են հանել միայն Ալվանքի եւ Արաքս 1 պոմպերի շարժիչները, իսկ Շվանիձորինը մնացել է ջրի տակ: Մոտ 15 մ երկարությամբ եւ 30 սմ լայնությամբ ջրով ողողվել է Երեւան-Ագարակ միջպետական ճանապարհի 371 կմ-ը, սակայն Ճանապարհը մնացել է անցանելի: Երեկ առավոտյան մարզում առատ տեղումները դադարել են, Արաքսի հունը համեմատաբար իջել է: