Հաջորդ շաբաթ

17/05/2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամենայն հավանականությամբ տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ: «Նրանք ուզում են գալ տարածաշրջան մինչեւ ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտգործնախարարի այցելությունը, միգուցե նաեւ՝ դրանից հետո: Այս բոլորը միտված է լինելու նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելուն: Նախագահների հանդիպումը կախված է լինելու նրանից, թե բովանդակային առումով ինչպիսի՞ առաջընթաց ենք կարողանալու արձանագրել»,- ասել է Օսկանյանը: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը նախօրեին Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: