Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններին: «Կարծում եմ` ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունը վստահության լուրջ քվե ունի, եւ եթե կուսակցությունն այդպիսի որոշում ընդունի, ես, անշուշտ, կառաջադրվեմ»,- ասաց նա` բացառելով արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը: