Նախագահական ընտրարշավի մեկնարկը տրվեց

17/05/2007

Հայտնի ճշմարտություն է, որ նախընտրական քարոզարշավները, որպես կանոն, սկսվում են նախորդ ընտրությունների ավարտի հաջորդ օրը։ Ըստ էության, նույնը կատարվում է նաեւ Հայաստանում։ Կարելի է արձանագրել, որ Հայաստանում նախագահական ընտրարշավը սկսված է։ Ե՛վ վարչապետ Սերժ Սարգսյանը, եւ՛ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն արդեն իսկ հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։ Կասկածից դուրս է, որ իրենց թեկնածությունները կառաջադրեն նաեւ Արթուր Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Կարապետյանը եւ Արտաշես Գեղամյանը։ ՀՅԴ-ն նույնպես բազմիցս հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ այդ ընտրություններին կմասնակցի իր թեկնածուով։ Այնպես որ, նախընտրական շրջանն ավարտված չէ։

Այն, ըստ էության, նոր է սկսվում։