Ճիշտ է, ՀՀ-ում ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, բայց ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան երեկ շնորհավորել է հայ ժողովրդին` «կիրակի օրը» կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրած առաջընթացի կապակցությամբ: «ԱԺ ընտրությունները ՀՀ-ում անցել են ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի չափանիշներին համապատասխան, եւ ես հորդորում եմ Հայաստանի կառավարությանը` արագորեն արձագանքել միջազգային դիտորդների կողմից արձանագրված թերություններին»: