Ո՞վ է հիվանդը

15/05/2007

«Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կստուգի ընտրակեղծիքներ կատարելու նպատակով Հայաստանում 400. 000 անձնագրերի տպագրման մասին իր պնդումը: «Շատ հեշտ է ստուգելը: Վերցնում ենք ընտրողների ցուցակները, որոնցում ստորագրել են քվեարկությանը մասնակցածները, եւ գնում ենք հասցեներով, տեսնենք՝ այդ մարդիկ կա՞ն, ֆիզիկապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ն. Փաշինյանը: Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է վերոնշյալ պնդումը: «Այս հայտարարությունը Նիկոլի հիվանդ երեւակայության արգասիքն է եւ բուժման խնդիրն էլ իրենն է»,- նման ցինիկ ու հիվանդագին ձեւակերպմամբ հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը: