Անհապաղ դադարեցրե՛ք

11/05/2007

Երեկ նամակ է ուղարկել Ալեքսանդր Արզումանյանի Մոսկվայի այն ընկերը, ով իրեն գումար էր փոխանցել. «Ծայրահեղ զարմանքով եւ անհանգստությամբ իմացա իմ ընկերոջ` Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ ՀՀ իշխանությունների անօրինական գործողությունների մասին: Գտնվելով Մոսկվայում` Արզումանյան Ալեքսանդրն ինձ դիմեց` ֆինանսական օգնության խնդրանքով: Հաշվի առնելով մեր վաղեմի մտերիմ հարաբերությունները, ինչպես նաեւ անցյալում նրա մեծ օգնությունը` ես անհրաժեշտ համարեցի նրան օգնել: Եվ ես դա չեմ թաքցնում: Բավական ծիծաղելի եւ երեխայական են թվում ՀՀ իշխանությունների մեղադրանքներն այն միանգամայն մաքուր փողերի լվացման մեջ, որոնք ես տվել եմ իմ ընկերոջը: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Սակայն սրանից հետո չեմ կարող մի կողմ քաշվել: Ամոթալի է այն, ինչ տեղի է ունենում իմ պատմական Հայրենիքում: ՀՀ իշխանություններին կոչ եմ անում վերադարձնել Արզումանյանից վերցված փողերը եւ անհապաղ դադարեցնել մտացածին պատճառներով իմ ընկերոջ հետապնդումները»:

Աղազարյան Սաշիկ
ք. Մոսկվա, 08.05.2007թ.