Անհարկի խառնաշփոթին դեմ են

09/05/2007

«Սովորաբար նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան էլ քաղաքական ուժերը միմյանց մեղադրեն, ընտրությունների ժամանակ մեծ դերակատարում ունեն հանձնաժողովները: Դա էր պատճառը, որ Ընտրական նոր օրենսգրքով քվեարկության մեխանիզմներն ավելի գործուն են դարձվել, եւ հանձնաժողովի ու վստահված անձանց իրավունքները հիմնականում նույնացվել են»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ընտրությունների օրն ընդգծված լարվածություն եւ անհարկի խառնաշփոթ չառաջացնելու համար: