ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը երեկ պաշտոնապես հերքել է հայաստանյան մամուլում հայտնված տեղեկությունը, թե նախկին նախագահը հավակնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնին. «Ի պատասխան վերջին օրերին Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցներում տեղ գտած այն հրապարակման, թե իբր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի առաջիկա ընտրություններին, հայտնում ենք, որ ՀՀ առաջին նախագահը չի հավակնում այդ պաշտոնին»։