Մի քանի օրից կհայտարարի

09/05/2007

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման մասին մի քանի օրից ես ինքս կհայտարարեմ` այն բանից հետո, երբ կլինի ՀՀ նախագահի համապատասխան հրամանը»,- երեկ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նախարարն ավելացրեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի թեկնածությունը հնարավոր տարբերակներից մեկն է: