Երեկ 24:00-ի սահմաններում ԱԱԾ աշխատակիցներն իր տան մուտքի մոտ ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազգային անհամաձայնություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Վերջինիս փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները հայտարարել են, թե Ա. Արզումանյանին գրավոր հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, սակայն վերջինս հրաժարվել է, ուստի իրենք ստիպված են նրան բերման ենթարկել: Սակայն փաստաբանը վստահեցնում էր, որ Ա.Արզումանյանը որեւէ հրավեր չի ստացել: ԱԱԾ աշխատակիցներն Ա.Արզումանյանին տեղափոխել են ԱԱԾ քրեակատարողական հիմնարկություն: Ի դեպ, Հ. Արսենյանը նշեց, որ Ա.Արզումանյանը «կասկածվում է մի արարքի մեջ, որը Քր. օրենսգրքում գոյություն չունի»: