5 րոպե՝ ուժերը վերականգնելու համար
Նստե՛ք ծալապատիկ, մեջքն ուղղե՛ք, ձախ ոտքը ծալեք եւ դրեք աջի վրա, ափերն ուժգին սեղմեք։ Հանգիստ շնչեք ու արտաշնչեք։ Փակեք աչքերը եւ պատկերացրեք, թե գտնվում եք բնության մի գողտրիկ անկյունում։ Այս ձեւով կարգավորվում է շնչառությունը։
Կքանստեք, մեջքն ուղիղ պահեք, ձեռքերը ձիգ եւ ուղիղ ձեւով դրեք ծնկներին։ Շնչեք խորն ու համաչափ եւ կենտրոնացեք միայն շնչառության վրա։ Մի շեղվեք. մտածեք միայն լավ բաների մասին։ Ուղիղ նստեք։ Աջ ոտքը ծալեք եւ դրեք ձախի վրա։ Ձախ ձեռքով հենվեք աջ ոտքի վրա։ Փոխեք ձեռքերն ու ոտքերը։
Օրգանիզմի պաշտպանական ուժերի ուժեղացման համար
Կերեք հետեւյալ բաղադրիչները պարունակող ավելի շատ մթերքներ։
Բետա-կարոտին։ Այն պարունակվում է դեղին եւ նարնջագույն բանջարեղենում։
C վիտամին։ Այն շատ է կանաչ բիբարի, կաղամբի, ծաղկակաղամբի, ցիտրուսների, ինչպես նաեւ մասուրի մեջ։ Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ուտել այդ բանջարեղենից կամ մրգերից։
E վիտամին։ Այն պարունակվում է հացահատիկեղենի ու մրգերի մեջ, հատկապես շատ է ընկույզի, արեւածաղկի սերմի, չմաքրած բրնձի, ցորենի հացի, քաղցր կարտոֆիլի, լոբազգիների մեջ։
Պայքար գլխացավի դեմ
Գլխացավը շատ հաճախ սթրեսների հետեւանք է։ Նման գլխացավ ունեցող մարդը պետք է մի քանի օր շարունակ քնելուց առաջ բերանը մի կտոր շաքար դնի եւ վրայից մեկ բաժակ ջուր խմի։ Իսկ եթե անընդհատ եք գլխացավեր ունենում, ապա ձեզ խորհուրդ է տրվում չորացրած անմոռուկի մի մեծ փունջ դնել քաթանե տոպրակի մեջ եւ որպես բարձ դնել գլխատակին։ Մեկ գիշեր անցնելուց հետո նույն փունջը լցնել մեծ քանակությամբ ջրի մեջ եւ եռացնել։ Թողնել, որ մի քիչ սառչի, եւ գլուխը լվանալ։ Ի դեպ, սա հիանալի միջոց է ոչ միայն գլխացավի, այլեւ մազերի խնամքի համար։