Համաձայնել են

06/05/2007

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ վարչապետ Վիկտոր Յանուկովիչը երեկ համաձայնություն են ձեռք բերել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: «Մեր ամենագլխավոր պայմանավորվածությունն այն է, որ մենք սկզբունքային որոշում ենք կայացրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ՝ այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի դրանք ժողովրդավարական լինեն»,- ասել է նախագահը: Նախագահը եւ վարչապետը խուսափել են պատասխանել այն հարցին, թե երբ են անցկացվելու ընտրությունները: Ավելի վաղ նախագահը դրանք նշանակել էր հունիսի 24-ին: