Օծանելիքի հոտն ամենաերկարը պահպանվում է մաքուր մազերի մեջ։
Հոտը մշտապես շարժվում է ներքեւից վերեւ. եթե օծանելիքը միայն ականջների ետեւը քսեք, այն արագորեն կվերանա։
Օծանելիքը կարող եք թարմացնել 3-4 ժամը մեկ։
Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի հասանելիության սեփական շառավիղը. այն հավասար է պարզած ձեռքի երկարությանը։ Շրջապատողները չպետք է հոտը զգան այդ սահմաններից դուրս։ Որքան էլ զարմանալի է, հոտերի ներգործության թույլ կամ ուժեղ լինելու վրա ազդում է նաեւ մեր սննդակարգը։ Օրինակ, կծու սնունդն օգնում է հոտի թունդ լինելուն։
Հոտերի գլխավոր թշնամիները լուսավորությունն ու ջերմությունն են։ Օծանելիքը պահպանեք սառը, չոր տեղում, բայց ոչ սառնարանում։