Հայաստան կգա մայիսի 2-ին

03/05/2007

Շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որը մայիսի 4-6-ը գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցելու է շախմատային մրցամարտի, իր տիկնոջ հետ Հայաստան է ժամանելու մայիսի 2-ի երեկոյան: Լ.Արոնյան-Վ.Կրամնիկ մրցամարտը բաղկացած է 6 պարտիաներից արագ շախմատի կանոններով՝ օրական երկու պարտիա: Ըստ մրցաշարի ծրագրի` ամեն օր նախատեսված է բրիֆինգ մամուլի համար: