«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս ինտերնետային հարցման ժամանակ՝ «Ինչպե՞ս պետք է հաշմանդամներն ընտրեն» հարցին ի պատասխան՝ ասել է. «Արդեն հաշմանդամների համար գոյություն ունեն շրջիկ քվեատուփեր»: Այս առնչությամբ «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը հաշմանդամներին հիշեցնում է, որ Ընտրական նոր օրենսգրքով շրջիկ քվեատուփերը չեն վերականգնվել, եւ հաշմանդամները չեն ընտրելու իրենց տներում: Ս. Օհանյանը տեղեկացնում է նաեւ, որ շրջիկ քվեատուփերը գործելու են միայն հիվանդանոցներում` ստացիոնար բուժման մեջ գտնվողների ընտրական իրավունքն իրականացնելու համար: «Դա թյուր ինֆորմացիա է, որը կարող է հաշմանդամ ընտրողներին մոլորեցնել: Թող ոչ մի սայլակով տեղաշարժվող կամ շարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ չսպասի, որ իրենց արկղերը տուն են տանելու»,- ասում է Ս. Օհանյանը: