«Վրաստանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, որի հետ հարաբերությունները ես խնդրահարույց չէի համարի,- «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը,- Դա միակ երկիրն է, որի տարածքով Հայաստանը ելք ունի դեպի արտաքին աշխարհ, բեռների մեծ մասը մենք ստանում ենք Վրաստանով, եւ Վրաստանում ցանկացած բացասական փոփոխություն մեզ համար հղի է հետեւանքներով»: Նա նաեւ նշել է, թե ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ: «Ենթադրում եմ, որ այդպես էլ կլինի: Եթե Վրաստանի ղեկավարությունն, ասենք, որոշում է ընդունել մտնելու ՆԱՏՕ, ապա մենք այդ որոշումը կընդունենք հարգանքով եւ հույսով, որ այն չի ազդի ՀՀ-ի անվտանգության վրա, բացասաբար չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա»: