Նախապատրաստում են

27/04/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս մասին ադրբեջանական «Trend»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Այժմ մենք հնարավորություն ենք փնտրում կազմակերպելու նախարարների եւս մեկ հանդիպում: Բայց շատ դժվար է նրանց մեկտեղելը»,- ասել է Մերզլյակովը: Նա չի բացառել, որ արտգործնախարարների հերթական կոնսուլտացիաները կարող են կայանալ ինչպես մայիսի ընթացքում, այնպես էլ՝ ավելի ուշ: