Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտը փաստել է, որ 2006 թվականը «ամենավայրագ եւ դաժան տարին էր լրագրողների համար»: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ինստիտուտի՝ երեկ հրապարակված զեկույցում նշվում է, որ անցած տարի ողջ աշխարհում սպանվել է 100-ից ավելի լրագրող: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն էր. այնտեղ սպանվել է 46 լրագրող: